Նինոծմինդա քաղաքում ևս անցկացվեց շաբաթօրյակ

Նինոծմինդա քաղաքում ևս անցկացվեց շաբաթօրյակ

Ապրիլի 28-ին Նինոծմինդա քաղաքում անցկացվեց շաբաթօրյակ «Մաքրենք մեր քաղաքը աղբից» նախաձեռնության շրջանակներում:

Հանրային առողջապահական կենտրոնի աշխատակիցներն էլ անցկացրին շաբաթօրյակ և մաքրեցին հիվանդանոցի հարակից տարածքը, իսկ սակրեբուլոյի և գամգեոբայի աշխատակիցները մաքրեցին Նինոծմինդա քաղաքի կենտրոնական զբոսայգու տարածքը:

Ինչպես նշեցին շաբաթօրյակի մասնակիցները, նմանատիպ նախաձեռնությունները ժամանակավոր բնույթ են կրում և, որպեսզի մշտապես մաքրություն տիրի քաղաքում, ապա բնակիչները չպետք է աղբը նետեն ամեն պատահած տեղ: Ակցիայի մասնակիցների խոսքով` Նինոծմինդան բոլորիս ընդհանուր տունն է և բոլորիս պարտքն է այն մաքուր պահել:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի նախաձեռնությամբ երկրում հայտարարված է մաքրության շաբաթ, որի իրականացման պատասխանատուն է Վրաստանի Շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը «Կանաչ Վրաստան» շարժման հետ միասին:

Նմանատիպ միջոցառումները օգնում են յուրաքանչյուր բնակչի գիտակցել, որ մեր քաղաքի ապագան մեր ձեռքերում է և, որ անհրաժեշտ է մեզ շրջապատող միջավայրին վերաբերվել հոգատարությամբ:

Անահիտ Զալալյան



Opinion, pooling and voting