Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ թմրանյութերի հետ կապված հանցագործությունների մեղադրանքով ձերբակալվել է 19 մարդ, այդ թվում՝ 6 թմրավաճառ։ Ձերբակալված են ինչպես Վրաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներ։
Ապօրինի խոշոր և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ պահելու, ինչպես նաև թմրամիջոց «մարիխուանա» և հոգեմետ նյութեր ապօրինի պահելու, պատրաստելու և վաճառելու փորձ կատարելու համար ձերբակալվել են․ 1991 թվականին ծնված Թ.Ա., 1964 թվականին ծնված Գ.Գ., 1983 թվականին ծնված, նախկինում դատված Մ.Ջ. և 1975 թվականին ծնված Կ.Կ.-ն, ինչպես նաեւ օտարերկրյա քաղաքացիներ՝ 1997 թվականին ծնված Շ.Է.և 1989 թ ծնված Ի․Շ․-ն։
Ապօրինի խոշոր և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ պահելու, ինչպես նաև թմրամիջոց «մարիխուանա» և հոգեմետ նյութեր ապօրինի պահելու, պատրաստելու և վաճառելու փորձ կատարելու համար և թմրամիջոցներ պարունակող բույսերի ապօրինի տնկման և աճեցման համար ձերբակալվել են․ 1988 թվականին ծնված Բ.Ի., 1976 թվականին ծնված Լ.Ն., 2001 թվականին ծնված Կ.Կ., 2001 թվականին ծնված Մ.Ս.-ն եւ նախկինում դատապարտված անձինք՝ 1983 թվականին ծնված Մ.Վ., 1991 թվականին ծնված Ի.Բ.-ն, 1984 թվականին ծնված Լ.Մ.-ն, ինչպես նաեւ օտարերկրյա քաղաքացիներ՝ 2001 թվականին ծնված Մ.Մ. 1980 թվականին ծնված Օ․Կ-ն; 1999 թվականին ծնված Է. Ա.-ն, 1992 թվականին ծնված Ա.Խ.-ն, 2003 թվականին ծնված Ն.Մ.-ն, 1990 թվականին ծնված Հ.Չ.-ն։
Հանցագործությունները պատժվում են մինչև 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։
Իրավապահները թմրանյութային հանցագործությունների մեղադրանքով ձերբակալվածների առանձնատներում և բնակելի տներում խուզարկության արդյունքում, նաև նրանց կողմից մատնանշված տարբեր վայրերից առգրավել են մեծ քանակությամբ թմրամիջոց, այդ թվում. «Հերոին», «կոկաին», «բուպրենորֆին», «մորֆին», «թեբաին», «կոդեին», «մեթադոն», «ալֆա ՊՎՊ», «մեֆեդրոն», «կլեֆեդրոն», «մետամֆետամին», «Լիրիկա» և «Մարիխուանա»:
Ոստիկանները որպես ապացույց ամբաստանյալներից առգրավել են նաեւ խոշոր չափի գումար եւ էլեկտրոնային կշեռքներ։
Փաստերը հետաքննվում են Վրաստանի քրեական օրենսգրքի 260, 18-260, 19-260, 261, 262, 265, 273 և 19-273 հոդվածներով։