Ամռան վերջին օրերին Վրաստանում շոգ է լինելու։
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը բնակչությանը զգուշացնում է օգոստոսի 21-22-ը Վրաստանում սպասվող ջերմաստիճանի բարձրացման մասին։
Օդի ջերմաստիճանը վաղը և հաջորդ օրը արևմտյան Վրաստանում կարող է գերազանցել 39 աստիճանը, լեռնային շրջաններում՝ 35-37 աստիճան:
Օդի առավելագույն ջերմաստիճանը արևելյան հատվածում կլինի մինչև +38 աստիճան։
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը նախազգուշացում է տարածել անտառային հրդեհների վտանգի մասին։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հորդորում է բոլորին ցուցաբերել քաղաքացիական պատասխանատվություն, անտառների ու դաշտերի մոտ խարույկներ չվառել, պիկնիկների ժամանակ աննկատ չթողնել կրակը։
Ծխի կամ կրակի առաջին նշանների դեպքում անմիջապես զանգահարեք 112։