Խոպանչիներին թույլ չեն տա իրենց ընտանիքներին բերել ՌԴ. Ինչու

Խոպանչիներին թույլ չեն տա իրենց ընտանիքներին բերել ՌԴ. Ինչու

Ռուսաստանը նախատեսում է արգելել ցածր որակավորում ունեցող, քաղաքացիություն չունեցող միգրանտներին իրենց ընտանիքներին բերել ՌԴ: 

Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը համապատասխան օրինագիծ է պատրաստում, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։ 

Բացառություններ են նախատեսված միայն բարձր որակավորում ունեցող օտարերկրյա աշխատողների ընտանիքների համար:

«Գալով Ռուսաստան՝ աշխատող օտարերկրացիների հարազատներն ապրում են կոմպակտ անկլավներում, խոսում են իրենց լեզվով և արհամարհանքով են վերաբերվում տեղի բնակիչներին։ Հաճախ են լինում դեպքեր, երբ նման միգրանտների բնակարանները չեն վճարում բնակարանային և կոմունալ ծառայությունների համար և կուտակում են հսկայական պարտքեր, որոնց հետ ստիպված են լինում գործ ունենալ մյուս սեփականատերերը։ Այս բոլոր խնդիրները պետք է վերացվեն, իսկ ցածր որակավորում ունեցող օտարերկրացիներին պետք է արգելել իրենց աշխատանքի ընթացքում ընտանիքներին բերել Ռուսաստան։ Եկավ, աշխատեց՝ վերադարձավ տուն»,- ասել է կուսակցության նախագահ Լեոնիդ Սլուցկին՝ մեկնաբանելով օրինագիծը։

Հավելենք, որ վերջին շրջանում Ռուսաստանում բավականին խստացել են միգրանտների դեմ, այդ թվում՝ աշխատանքային, սահմանափակումները: Փոխանցում է «Հրապարակ օրաթերթ»-ը։