
Իմերեթիում կացնով սպանել են տարեց կնոջը. ոստիկանությունը որոնում է զոհի հարեւանին, հաղորդում է Ռուսթավի 2 հեռուստաալիքը։
Ըստ լրատվամիջոցների՝ թոշակառուի տուն է մտել մի տղամարդ՝ հավանաբար կողոպուտի նպատակով։ Կինը գողին ճանաչել է որպես հարեւան, ինչից հետո հարձակվողը կացնով մի քանի հարված է հասցրել նրան։ Ստացած վնասվածքների հետեւանքով կինը տեղում մահացել է։
Ինչպես հեռուստաալիքին հայտնել են ՆԳՆ-ից, քրեական գործ է հարուցվել «Դիտավորյալ սպանություն» հոդվածով։
Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ 7-ից 15 տարի ժամկետով։
Ենթադրյալ հանցագործի ինքնությունը պարզվել է, կատարվում է հետաքննություն։