Մահվան ելքով ավտովթար Սաթխայի կամրջի վրա

Մահվան ելքով ավտովթար Սաթխայի կամրջի վրա

Այսօր` օգոստոսի 21-ին, ժամը 11։30-ի սահմաններում մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղի կամրջի վրա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում են NOR ռադիոկայանի լրագրողները, մոտ 40 տարեկան տղամարդը փորձել է անցնել փողոցը, այդ ընթացքում Mercedes մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել տղամարդուն, վերջինս տեղում մահացել է։ Տղամարդը Սաթխա գյուղի բնակիչ է։

Տեղում աշխատում են ոստիկանները։