Սամտրեդիայում (Իմերեթի շրջան) ոստիկանությունը տարեց հարեւանի սպանության մեղադրանքով նախկինում դատապարտված 36-ամյա տղամարդու է ձերբակալել, հաղորդում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը սառը զենքով մահացու վնասվածքներ է հասցրել 72-ամյա հարեւանուհուն և դեպքի վայրից դիմել փախուստի։ Տարեց կինը տեղում մահացել է:
Ավելի վաղ հայտնել էինք. թոշակառուի տուն է մտել մի տղամարդ՝ հավանաբար կողոպուտի նպատակով։ Կինը գողին ճանաչել է որպես հարեւան, ինչից հետո հարձակվողը կացնով մի քանի հարված է հասցրել նրան։ Ստացած վնասվածքների հետեւանքով կինը տեղում մահացել է։