Գուդաուրիում և Բակուրիանիում արդեն հնարավոր է օգտվել 5G ինտերնետից։ 5G ինտերնետից նաև հնարավոր է օգտվել Թբիլիսիում՝ Դիդուբեում և Դիդի Դիղոմիում: Այս մասին հայտնում է Cellfie-ն (նախկինում Beeline):
5G-ն հինգերորդ սերնդի անլար ցանցային տեխնոլոգիա է, որը բոլորովին նոր փորձ է խոստանում օգտատերերին: Այն ունի շատ ավելի արագ ինտերնետ, մոտ 10 անգամ ավելի շատ թողունակություն և ավելի ցածր ուշացում՝ համեմատած իր նախորդ տեխնոլոգիաների:
Cellfie-ի 5G ինտերնետը փորձնական ռեժիմով գործարկվել է Թբիլիսիում նոյեմբերի 21-ին և այն արդեն օգտագործել է ավելի քան 5000 բաժանորդ:
Cellfie-ն իրականացնում է 5G՝ օգտագործելով Nokia-ի առաջադեմ տեխնոլոգիաները և Եվրոպական Միության կողմից սահմանված տեխնիկական ստանդարտները՝ ապահովելով բարձր որակ և անվտանգություն։ Cellfie-ն ունի նաև լիցենզիա՝ օգտագործելու հաճախականության ռեսուրսը, որն անհրաժեշտ է 5G ցանցն ամբողջությամբ իրականացնելու համար: