
Ասպինձա-Ախալքալաք ճանապարհին, այսօր՝ օգոստոսի 22-ին, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։
Ականատեսների վկայությամբ՝ բեռնատարի վարորդը չի կարողացել կառավարել ղեկը և ընկել է ձորը։
Տուժածների մասին տեղեկությունն այս պահին չի տարածվում, շտապ բուժօգնության խումբը դեպքի մասին տեղեկություն չի ստացել։
Դեպքի վերաբերյալ, թե ինչ հոդվածով է սկսվել հետաքննությունը, առայժմ հայտնի չէ: