FLEX-ի ծրագրի հայտերի ընդունումը սկսվել է

FLEX-ի ծրագրի հայտերի ընդունումը սկսվել է

Այս տարի Վրաստանի երիտասարդ քաղաքացիները հնարավորություն ունեն մեկ ուսումնական տարի անվճար սովորել ամերիկյան դպրոցում։ Ապագա առաջնորդների փոխանակման ծրագիրը (FLEX) սկսել է հայտերի ընդունումը:

«Ծրագիրը վրացի մասնակիցներին հնարավորություն է տալիս անվճար սովորել ամերիկյան դպրոցում և մեկ ուսումնական տարի ապրել ամերիկյան հյուրընկալող ընտանիքների հետ։ Ընտրված մասնակիցները ֆինանսավորվում են ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից։ – նշված է ծրագրի նկարագրության մեջ

FLEX փոխանակման ծրագրին կարող են մասնակցել 2008 թվականի հունվարի 1-ից մինչև 2010 թվականի հուլիսի 15-ը ծնված այն աշակերտները , ովքեր սովորում են 9-րդ, 10-րդ կամ 11-րդ դասարաններում:

Ծրագրին մասնակցելու լրացուցիչ չափանիշներն են ՝ 
• Աշակերտը  պետք է լինի Վրաստանի քաղաքացի։
• Վերջին 5 տարիների ընթացքում աշակերտը  չպետք է  ԱՄՆ-ում ապրած լինի ավելի  քան 90 օր:
• Աշակերտը  պետք է համապատասխանի ԱՄՆ-ի վիզայի պահանջներին:
• Մասնակիցը պետք է լրացնի հայտը այն երկրից, որի քաղաքացին է։

Ծրագրի չափանիշները հաշմանդամություն ունեցող երիտասարդների  համար տարբեր են՝ նա պետք է ծնված լինի 2007 թվականի փետրվարի 15-ից մինչև 2010 թվականի հուլիսի 15-ը և պետք է սովորի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կամ 12-րդ դասարաններում:

Ծրագրի շրջանակներում ֆինանսավորվում են՝ ճանապարհորդություն Ամերիկա և հակառակ ուղղությամբ,  ամսական կրթաթոշակ,  տեղավորում ամերիկյան հյուրընկալ ընտանիքում և գրանցում ամերիկյան դպրոցում,  ծրագրային կողմնորոշման գործողություններ, ինչպիսիք են նախքան մեկնումը, ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցառումներ և այլն։ Շրջանավարտների աջակցություն։

Ծրագրին մասնակցել ցանկացողները  պետք է լրացնեն հայտը մինչև 2024 թվականի սեպտեմբերի 26-ը։

marneulifm.ge