Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը քաղաքացիներին հորդորում է բարձր ջերմաստիճանի պատճառով կրակ չվառել գյուղատնտեսական ցանքատարածությունների, անտառների կամ դաշտերի մոտ։
« Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալների համաձայն՝ առաջիկա օրերին Վրաստանի ինչպես արևմտյան, այնպես էլ արևելյան տարածքներում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում, ինչի պատճառով մեծանում է անտառային և դաշտային հրդեհների վտանգը։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հորդորում է դրսևորել բարձր քաղաքացիական պատասխանատվություն, կրակ չվառել գյուղատնտեսական ցանքատարածությունների վրա, անտառների կամ ցանքատարածքների մոտ, անուշադիր չթողնել կրակը։
Նաև պետք է հաշվի առնել, որ կենցաղային աղբը կարող է ինքնաբուխ այրվել, ուստի մի աղտոտեք շրջակա միջավայրը։
Ծուխ կամ հրդեհ նկատելու դեպքում անհապաղ զանգահարեք ՆԳՆ Հանրային անվտանգության կառավարման կենտրոն՝ 112 հեռախոսահամարով»,- ասված է տեղեկատվության մեջ։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ առաջիկա երկու օրերին Վրաստանում ջերմաստիճանը կբարձրանա մինչև 39 աստիճան։