«Ռոստելեկոմ». Վրաստանի եւ Ղարաբաղի շուկաները մտորելու տեղիք են տալիս

«Ռոստելեկոմ». Վրաստանի եւ Ղարաբաղի շուկաները մտորելու տեղիք են տալիս

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն դեռեւս Վրաստանի տարածքում ցանցի տարածման հարցի շուրջ բանակցություններ չի վարում վրացի գործընկերների հետ: Այդ մասին հայտարարել է ընկերության փոխնախագահ Նաում Մարդերը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին: Ըստ նրա՝ ընկերությունը դեռեւս վրացի գործընկերների հետ օպտիկամանրաթելային մալուխի անցկացման վերաբերյալ բանակցություններ չի վարել, որը Սեւ ծովի հատակով ձգվելու է Վրաստան եւ Հայաստան: Հայաստանի դրական փորձը կարող է ազդել այլ երկրներում զարգացման վրա: «Հայաստանը մեր առաջին արտասահմանյան փորձն է», – հայտարարել է նա:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա այնտեղ ընկերությունը դեռեւս չի նախատեսում զարգանալ, սակայն չի էլ բացառում: Նշենք, որ «Ռոստելեկոմը» ՝ EPEG (Europe Persia Express Gateway) ծրագրի շրջանակում Ռուսաստանից Ադրբեջանով մինչեւ Իրանի սահման օպտիկամանրաթելային կապուղու շինարարություն է սկսել:
Նշենք, որ Հայաստանում «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունն է GNC Alfa ՓԲԸ-ն, որտեղ «Ռոստելեկոմն» ունի 75%- 1 բաժնեմաս: Ընկերությունների ցանցը համալրված է չորս միջազգային ելքերով, որոնցից երեքը՝ Վրաստանի սահմանին, մեկը՝ Իրանի: «Ռոստելեկոմը» Իրանի ինտերնետ-թրաֆիքի գլխավոր մատակարարներից է, որի մի մասն անցնում է Հայաստանում GNC Alfa-ի միջոցով:NEWS.am



Opinion, pooling and voting