Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունն այս տարի սկսում է մարդահամարը, և դրա հետ կապված՝ կազմակերպության աշխատակիցները տեղեկատվական հանդիպումներ են անցկացնում ողջ երկրում։
Հանդիպումը տեղի է ունեցել Ախալցիխեում՝ Սամցխե-Ջավախեթիի շրջանի վարչական շենքում, օգոստոսի 22-ին, որին մասնակցել են տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ և «ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձ»-ների աշխատակիցներ։
«Մենք շարունակելու ենք տեղեկատվական հանդիպումները 2024 թվականի մարդահամարի և գյուղատնտեսության մարդահամարի շրջանակներում։ Ներկայումս տեղեկատվական հանդիպում ենք անցկացրել Ախալցիխեի քաղաքապետի, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում խոսեցինք մարդահամարի նպատակների, խնդիրների, տվյալների հավաքագրման եղանակների մասին։Ինչ վերաբերում է մարդահամարին, ապա այն կանցկացվի նոյեմբերի 14-ից դեկտեմբերի 19-ը։ Վրաստանի բոլոր քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրյա պետությունների քաղաքացիները և երկրում քաղաքացիություն չունեցող անձինք ենթակա են մարդահամարի»,- ասում է Սաքստատի գործադիր տնօրեն Գոգիտա Թոդրաձեն։
Նրա խոսքով, նմանատիպ հանդիպում տեղի է ունեցել Բորջոմիի քաղաքապետարանում։
Բնակչության մարդահամարի ընթացքում աշխատանքի տեղավորվելու է մինչև 12000 մարդ, իսկ աշխատավարձը կկազմի 750 լարի (ներառյալ հարկերը):
«Մեզ մանրամասն տեղեկություններ տրամադրեցին ընդհանուր մարդահամարի մասին։ Սա շատ կարևոր է, որպեսզի ապագայում մենք ունենանք հետազոտություններ տարբեր ուղղություններով»,- ասել է Ախալցիխեի քաղաքապետ Իրակլի Լազարաշվիլին։