Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը նպատակ ունի արգելել դպրոցական ճաշարաններում վնասակար սննդի վաճառքը:
Մոտ ապագայում դպրոցների բուֆետներից կանհետանան շոկոլադները, չիպսերը, գազավորված ըմպելիքը և այն սնունդը, որն ըստ փորձագետների՝ վտանգավոր է դեռահասների առողջության համար: Բացառություն կկազմեն հանքային ջրերը:
Նախարարությունից տեղեկացրել են, որ սկսում են դպրոցականների առողջ սննդի համար պայքարի ծրագիր, քանի որ սնունդն ուղիղ ազդեցություն ունի աշակերտի ինքնազգացողության և առաջադիմության վրա: Նախարարությունն առողջ սննդի արշավ է սկսում, դպրոցներում աշակերտներին կներկայացվի ճիշտ սնվելու կարևորությունը, կանցկացվեն մրցույթներ և թեմատիկ այլ միջոցառումներ:
www.aliq.ge