Հաճախ հնչում է հարց, թե ինչ է լինում կենսաթոշակային կուտակումների հետ, շահառույի մահվան դեպքում։
Ինչպես պարզաբանվում է Կենսաթոշակային գործակալության կայքում, մասնակցի մահվան դեպքում, նրա անհատական կենսաթոշակային հաշվի վրա գրանցված կենսաթոշակային ակտիվները, համապատասխան գումարը, փոխանցվում են մասնակցի օրինական ժառանգ(ներ)ին՝ օրենքով սահմանված կարգով և պայմաններով։
Նաեւ նշվում է, որ եթե Կենսաթոշակային գործակալությանը համապատասխան դիմում ներկայացվի մասնակցի ժառանգի կողմից, ապա մասնակցի ժառանգին կենսաթոշակային ակտիվների փոխանցումը կարող է իրականացվել մեկանվագ վճարով կամ մասնակցի ժառանգի անհատական կենսաթոշակային հաշվի վրա ակտիվների փոխանցմամբ։
Տեղեկացնենք, որ Կենսաթոշակային գործակալության 31 հուլիսի վիճակագրական տվյալներով, կենսաթոշակային ծրագրում ընդգրկված մասնակիցների թիվը կազմում է 1 միլիոն 539 հազար մարդ։ Նույն ժամանակահատվածում կուտակային կենսաթոշակից արդեն օգտվել են տարբեր կատեգորիաների 11 858 անձ, որոնց կենսաթոշակի տեսքով վճարվել է 42.3 մլն լարի։
Գործակալության տվյալներով, հաշվետու ժամանակաշրջանում կենսաթոշակային ակտիվների արժեքը կազմում է 5.3 միլիարդ լարի, որից գեներացված եկամուտը գերազանցել է 1.15 միլիարդ լարին։