
Ավտոճանապարհների վարչությունը տեղեկատվություն է տարածում Ռիկոթիում տիրող իրավիճակի մասին։
Ինչպես նշվում է հրապարակված հաղորդագրության մեջ, եղանակային պայմանների պատճառով ստեղծված սահմանափակումն արդեն հանվել են և տրանսպորտային միջոցների շարժն այս պահին վերականգնված է։
«Ռիկոթիի լեռնանցքի հատվածում երթևեկությունը երկկողմանի է:
Լեռնանցքում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել էր հորդառատ անձրևի հետևանքով՝ ճանապարհին ջրի և տիղմի առաջացման պատճառով։
Մասնավորապես, Խևի գյուղի մոտ՝ կառուցվող ճանապարհի մոտակայքում, հորդառատ անձրևի հետևանքով ջրի և տիղմի զանգվածը լանջից դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատված, ինչի պատճառով մաքրման աշխատանքների ընթացքում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել էր։
Մաքրման աշխատանքներն ավարտվելուն պես երթևեկությունը վերականգնվել է», — ասված է ճանապարհների վարչության հաղորդագրությունում։