
Ներքին գործերի նախարարության վիճակագրության համաձայն՝ վեց ամսում Վրաստանում գրանցվել է կանանց նկատմամբ հոգեբանական բռնության 419 դեպք, որից 6-ը՝ Սամցխե-Ջավախեթիում։
Վիճակագրության համաձայն՝ ամբողջ երկրում հայտնաբերվել է սեռական բռնության 20 դեպք, որոնցից մեկը գրանցվել է Սամցխե-Ջավախեթիում։
Ինչ վերաբերում է կանանց նկատմամբ բռնության տեսակների դասակարգմանը, ապա ամբողջ երկրում այն ունի հետևյալ տեսքը.
Կանանց նկատմամբ բռնություն (ֆիզիկական) – 97;
Տնտեսական -1;
Հարկադրանք – 11;
Անտեսում – 1.