Նինոծմինդայում բացվել է «Դաշինք հանուն փոփոխության» կուսակցության շտաբը

Նինոծմինդայում բացվել է «Դաշինք հանուն փոփոխության» կուսակցության շտաբը

Օգոստոսի 24-ին՝ Նինոծմինդա քաղաքում բացվել է «Դաշինք հանուն փոփոխության» կուսակցության շտաբը Նիկա Մելիայի գլխավորությամբ, կուսակցությանն է միացել նաև «Ախալի», «Գիրչի», «Դրոա» կուսակցությունները։

Ռադիո NOR- ի աշխատակիցների հետ զրույցում կուսակցության Թեկնածու Գագիկ Դարբինյանը նշեց. «կուսակցության նպատակն է երիտասարդների ուսումը ավելի բարելավվել և դեպի եվրոպա սովորելու հնարավորություն տրամադրել»։

Կուսակցությունը որը հանդես է գալիս 4-րդ համարի ներքո, նպատակն է կառուցել այնպիսի երկիր, որտեղից մարդիկ ոչ թէ փախչում են այլ վերադառնում։

ՄԵՆՔ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ԿՐՈՒՄ, ՈՐ

  • Մեր տեսլականները գիտելիքի վրա հիմնված և իրատեսական են, իսկ դրանց կատարումը երաշխավորված է մեր իրավասությամբ, փորձով և խոստմանը հավատարմությամբ.
  • Կհասնենք ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի և առանց վիզայի ճանապարհորդության։
  • Կներգրավենք 3 միլիարդ դոլարի ներդրումներ և կստեղծենք տարեկան 60 000 նոր աշխատատեղ։ Կկառուցենք Անակլիայի խորջրյա նավահանգիստը և նախադրյալներ կստեղծենք, որպեսզի Վրաստանը վերածվի Եվրոպա-Ասիան կապող տնտեսական և լոգիստիկ հանգույցի, ինչպես նաև ֆինանսական և ներդրումային կենտրոնի: Արդյունքում Վրաստանը կդառնա ոչ միայն Կովկասի, այլեւ Արեւելյան Եվրոպայի ամենազարգացած երկրներից մեկը։
  • Կիրականացնենք նախագահի «Վրացական խարտիայով» նախատեսված բարեփոխումները, որից հետո կանցկացնենք ազատ, արդար ընտրություններ։
  • Կտեղափոխվենք Եվրամիության հետ բանակցությունների հաջորդ փուլ և կբացենք բանակցային գործընթացը։ Վրաստանը Եվրամիության անդամ կդառնա 2030 թվականին:

Մանրամասները աուդիոնյութում․

Radio NOR · Դաշինք Հանուն Փոփոխության