Վրաստանում վերականգնվել է ռուսական դրամական փոխանցումների համակարգի «Զոլոտայա Կորոնա» ծառայությունը։ Վրացական բանկերում գործարքները դադարեցվել են օգոստոսի 24-ին, իսկ դրա պատճառը ընկերության նկատմամբ կիրառված ամերիկյան պատժամիջոցներն էին, որոնց համաձայն՝ արգելվում է բիզնես վարել պատժամիջոցների տակ գտնվող ընկերությունների հետ։
Ինչպես bpn-ին հայտնել է բանկային ասոցիացիայի ղեկավար Ալեքսանդր Ձնելաձեն, ժամանակավոր սահմանափակումը կապված է պատժամիջոցների ենթարկված անձանց թարմացված ցուցակում «Զոլոտայա Կորոնայի» հետ կապված անձանց ստուգման հետ։ Նրա խոսքով, հետաքննության արդյունքում «Զոլոտայա Կորոնայի» կապը որեւէ պատժամիջոցի հետ չի հաստատվում, եւ նշված համակարգի միջոցով արդեն հնարավոր են դրամական փոխանցումներ Վրաստանից Ռուսաստան եւ հակառակը։
«Զոլոտայա Կորոնա»-ի ծառայությունները ժամանակավորապես ընդհատվել են, քանի որ բանկային-ֆինանսական հատվածը լիովին պարզաբանում էր «Զոլոտայա Կորոնա»-ի կապը միջազգային հանրության կողմից պատժված այլ անձանց հետ։ Արդյունքում միանշանակ կարող ենք ասել, որ այսօր «Զոլոտայա Կորոնայի» կապը որեւէ պատժամիջոցի հետ չի հաստատվում։ Արդյունքում նրա ծառայություններն ամբողջությամբ վերականգնվել են»,- ասել է Ձնելաձեն։
Հիշեցնենք, որ շաբաթավերջին վրացական մի քանի բանկեր դադարեցրել են համագործակցությունը «Զոլոտայա Կորոնա»-ի հետ։ Պատճառը ընկերության նկատմամբ կիրառված ամերիկյան պատժամիջոցներն էին։