
Մինչեւ 20-րդ դարը կավե թերթաքարերը կոչվում էին շիֆեր։ Այս բառը այս հանքանյութի գերմանական անունն է:
Շերտավոր կառուցվածքի շնորհիվ շիֆերները հեշտությամբ բաժանվում էին առանձին սալիկների, որոնք հարմար էին շինարարական աշխատանքների օգտագործելու համար։ ԱՄՆ-ում շիֆերապատ տանիքները հայտնի են դեռևս 1730-ական թվականն։
Ինչպես Հայաստանի այնպես էլ Վրաստանի տարածքում տարածված է եղել այսպես կոչված շիֆերը և մինչև օրս էլ այն օգտագործում են տարբեր շինարարական աշխատանքների մեջ։
Սակայն մեր տարածաշրջանում շատ քչերը գիտեն, թէ ինչ է այն իրենից ներկայացնում, ինչքան վտանգավոր է առողջության համար և ինչ հետևանքներ կարող է առաջացնել։
Տարբեր հետազոտություններից պարզ է դարձել, որ թոքերի մեջ պարունակվող ամֆիբոլային ասբեստը կարող է քաղցկեղ առաջացնել, եթե ներշնչվի թոքերի մեջ, այդ իսկ պատճառով ցանկացած ասբեստի արտադրանք արգելված է կամ դրա օգտագործումը խիստ սահմանափակված է շատ զարգացած երկրներում:
Սակայն մինչև օրս Վրաստանում այն օգտագործում են շինարարական աշխատանքների համար, իսկ տանիքների մեծ մասը շիֆերից է։