
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր՝ օգոստոսի 26-ին, ներում է շնորհել 17 դատապարտյալի։ ՔԿՀ-ում պատիժը կրելուց ամբողջությամբ ազատվել է 13 դատապարտյալ, այդ թվում՝ երկու կին։
Նախագահի աշխատակազմի տեղեկատվության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրելու համար մնացած ժամկետը կրճատվել է չորս դատապարտյալի, այդ թվում՝ մեկ կին դատապարտյալի համար։