Օգոստոսի 27-ին Նինոծմինդա քաղաքում տեղի ունեցավ էլեկտրոնային եղանակով ընտրություններին մասնակցելու իրազեկման գործընթաց։ Այն կազմակերպվել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։
NOR ռադիոկայանի հետ զրույցում 41-րդ տարածքային հանձնաժողովի նախագահ Սեյրան Կյուրեղյանը հայտնեց, որ այս ակցիաները կազմակերպվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, այդ ընթացքում հանդիպումներ են լինում ընտրողների հետ, որպեսզի ավելի ճշգրիտ պատկերացումներ ունենան էլեկտրոնային ընտրությունների մասին։
«Հիմա ակտիվությունը շատ բարձր է, ընտրողների մեծ մասը նախքան ընտրությունները ուզում են ծանոթանալ, թե ինչ ձևով պետք է կատարեն քվեարկությունը, հենց դրա համար էլ նախատեսված է այս հանդիպումները և այսպիսի հանդիպումներ նախատեսվում են ինչպես քաղաքներում այնպես էլ գյուղերում։ Անձնագիրը նախ ներկայացնվում է գրանցողին, անմիջապես երևալով անձի տվյալները ստորագրում է, ստանում է քվեաթերթիկը և ընտրում»,-ասաց Սեյրան Կյուրեղյանը։
Մանրամասները աուդիոնյութում․
Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ։
Ընտրությունները անցկացվելու են միայն համամասնական ընտրակարգով՝ կուսակցական ցուցակներով։ Խորհրդարան մտնելու համար անհրաժեշտ է ստանալ ընտրողների ձայների նվազագույնը 5 տոկոսը։