«Եվրամիությունը զգուշացնում է Վրաստանին չարգելել ընդդիմադիր կուսակցություններին», այս վերնագրով հոդված է հրապարակում Politico-ն և հերթական անգամ արձագանքում «Վրացական երազանքի» ծրագրին։ Հոդվածում նշվում է, որ եթե Վրաստանի կառավարությունը, այնուամենայնիվ, դա անի, «բոլոր տարբերակները սեղանին են»։
Politico-ն մեջբերում է Եվրահանձնաժողովի խոսնակ Փիթեր Ստանոյի խոսքերը, որ «Բրյուսելը մտահոգված է «ԵՎրացական երազանքի» ընդդիմադիր կուսակցություններին արգելելու ծրագրերով։
«Ընդդիմադիր կուսակցությունները, ակտիվ քաղաքացիական հասարակությունը և անկախ լրատվամիջոցները կարևոր են կառավարությունների հաշվետվողականությունն ու ժողովրդավարական արժեքների պաշտպանությունն ապահովելու համար», – ասել է Ստանոն՝ հավելելով, որ բազմակարծությունը «ԵՄ անդամակցության գործընթացի կենտրոնական սյունն է»։
Նշված խնդրի վերաբերյալ Politico-ն օրեր առաջ հոդված էր հրապարակել։