Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փ․ Գոնդուրայում օգոստոսի 27-ին ուժեղ կարկուտը և անձրևը մեծ վնաս են հասցրել բնակիչներին։ Կարկտահարվել է գյուղի ամբողջ ցանքատարածությունները այնուհետև հեղեղ է սկսվել։
Աղետի պատճառով հեղեղը լցվել է մարդկանց տները, գոմերը, սատկել է մի քանի կով։
Կարկուտի հետևանքով տուժել է նաև Փ․Գոնդուրայի հովիվը, նա գլխին ունի կապտուկներ, ամբողջ մարմնի վրա արյունազեղումներ, ինչպես նաև խորը վերքեր։
«Ժամը 18։30-ից ժամը 19:00-ն ընկած ժամանակահատվածում, երբ ուզեցել է նախիրը հասցնել գյուղ, կարկտի պատճառով չի կարողացել, անգամ ինքն է ընկել հեղեղի մեջ, իսկ կովերից մի քանիսը սատկել են մնացածը սելաֆաջուրը քշել և հասցրել է գյուղի արտերը։ Գյուղի բնակիչներից օգնություն խնդրելուց հետո նոր հաջողվեց նախիրը կեսգիշերին հասցնել գյուղ»,- NOR-ի հետ զրույցում ասաց հովվի կինը։
Նա նաև հավելեց, որ հեղեղի մեջ հայտնվել է նաև ամուսինը, ով փրկվել է կովի շնորհիվ, այլապես կխեղդվեր։