Ընտրական հանձնաժողովը իրականացնում է ընտրողների իրազեկվածության աշխատանքներ

Ընտրական հանձնաժողովը իրականացնում է ընտրողների իրազեկվածության աշխատանքներ

Նինոծմինդայի թիվ 41 շրջանային ընտրական հանձնաժողովը, իննչպես նաև Վրաստանի մյուս շրջանային ընտրական հանձնաժողովները սկսել են երթևեկել տարբեր վայրերով և շփվել ընտրողների հետ տեղեկացնելու ւառաջիկա ընտրությունների մասին:

Ամբողջ Վրաստանով մեկնարկել է «Զրույց ընտրողների հետ» նախագիծը: Նախագիծը իրականացվում է «Ավելի մոտ ընտրողին»: Ծրագիրը թռիչքային է:

Մայիսի 1-ին Գանձա գյուղի կենտրոնում հավաքվել էին գյուղի բնակիչները, որտեղ շրջանային ընտրական հանձնաժողովի աշխատակիցները բնակիչներին տեղեկացրին աշնանը սպասվող տեղական ինքնակառավարման ընտրությունների մասին: Հավաքվածներին տրվեցին անանուն հարցաշարներ: Ամեն հարցաշարում տրված էր 4 հարց՝ ինչ թերություններ կան ընտրական համակարգում, ինչն են հավանում բնակիչները ընտրական համակարգում, ինչ է հետաքրքրում բնակիչներին և ինչպիսի առաջարկություններ ունեն: Հարցաշարի հարցերին պատասխանելուց հետո բնակիչները թերթիկները գցեցին արկղի մեջ: Նախագծի ավարտին Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կվերլուծի իր աշխատանքը թերթիկների պատասխաններիհիման վրա:

Մանրամասների մասին մենք զրուցեցինք Նինոծմինդայի մունիցիպալիտետի թիվ 41 շրջանային ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Կյուրեղյանի հետ:


Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting