Սեպտեմբերի 1-2-ը Վրաստանում սպասվում է տաք և հիմնականում պարզ եղանակ, ասվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ։
Գործակալության փոխանցմամբ՝ օգոստոսի 30-31-ը Վրաստանի առանձին շրջաններում հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպ։
Թբիլիսիում սպասվում է հիմնականում պարզ եղանակ, օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի 33-35 աստիճան տաքություն։
Առափնյա շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) օգոստոսի 30-31-ը հնարավոր է թույլ անձրեւ և ամպրոպ, սեպտեմբերի 1-2-ին սպասվում է հիմնականում պարզ եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի 28-30 աստիճան տաքություն։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցխա, Բորժոմի, Թուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) օգոստոսի 30-31-ը սպասվում է թույլ անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ և քամու ուժգնացում։ Սեպտեմբերի 1-2-ին կդիտվի պարզ եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի 31-33 աստիճան տաքություն։
Արեւելյան Վրաստանի բարձր լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) տեղ-տեղ հնարավոր է անձրեւ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի 25-27 աստիճան տաքություն։