NOR ռադիոկայանը ցավով տեղեկացավ, որ ջավախքցի երիտասարդ է զոհվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող հակամարտությունում։
Պատերազմն անմիջական ազդեցություն է ունենում շատ մարդկանց կյանքերի վրա, և ցավալի է, երբ դրա հետևանքով կորուստներ են լինում, հատկապես երիտասարդների։
Հակոբ Խեչոյանը Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղից է, ծնվել է 1987-թվականին, հաճախել և ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։
Հանգամանքների բերումով Հակոբը մեկնում է ՌԴ և բնակություն հաստատում այնտեղ։ Ընտանեկան խնդիրները լուծելու համար Հակոբը ստիպված է լինում ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն, որն էլ պատճառ է հանդիսանում, որ նրան տանեն պատերազմ։ Մեկամսյա վերապատրաստումից հետո Հակոբին ուղարկում են մարտի դաշտ, որտեղ ընթանում են թեժ մարտեր։
Հակոբի մայրն ամբողջ ընթացքում կապի մեջ է եղել միակ որդու հետ, իսկ երբ վերջին 2 շաբաթը չի հաջողվում կապ հաստատել` մտահոգ մայրը փորձում է այլ ելքեր և ճանապարհներ գտնել որդու հետ կապ հաստատելու համար, սակայն ցավոք օգոստոսի 25-ին ստանում է նրա զոհվելու բոթը։ Հակոբը զոհվում է անօդաչու թռչող սարքերի կրակոցից։
Հակամարտության մեջ մարդկային կորուստներն ու տառապանքը մշտապես պետք է հիշատակվեն և հաշվի առնվեն, և այսպիսի դեպքերը նպաստում են ավելի մեծ միջազգային ուշադրության և խաղաղության ջանքերի անհրաժեշտությանը։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը սկսվել է 2022 թվականի փետրվարի 24-ին՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։