Մեծ Բրիտանիայի կառավարությունը նախատեսում է խստացնել ծխելու դեմ պայքարի միջոցառումները՝ արգելելով ծխախոտային արտադրանքի օգտագործումը մի շարք հասարակական վայրերի բաց տարածքներում, այդ թվում՝ բարերում և ռեստորաններում, գրում է Sun թերթը ՝ վկայակոչելով փաստաթղթերը։
«Վարչապետ Քիր Սթարմերը պլանավորում է արմատապես ընդլայնել փակ տարածքներում ծխելու արգելքը՝ ներառելով բազմաթիվ բացօթյա տարածքները», – ասվում է հոդվածում:
Օրենքի նախագծով արգելվելու է ծխելը ուսումնական հաստատությունների, հիվանդանոցների, մարզադաշտերի, սպորտի և խաղահրապարակների մոտակայքում։ Բացի այդ, սահմանափակումները կազդեն ակումբների, բարերի և ռեստորանների բաց տարածքների վրա։
Օրենսդիրները դիտարկում են նաև արգելքը էլեկտրոնային ծխախոտի վրա տարածելու հնարավորությունը:
Ծխելու համար թույլատրելի հեռավորությունը դեռ պետք է որոշվի, ասվում է հրապարակման մեջ։
«Ծխելը խլում է տարեկան 80,000 կյանք: Մենք վճռական ենք պաշտպանել երեխաներին և չծխողներին երկրորդական ծխի վնասից»,- մեջբերում է թերթը Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարության ներկայացուցչի մեկնաբանությունը։