Փոքր Խանչալի գյուղը չունի մանկապարտեզ

Փոքր Խանչալի գյուղը չունի մանկապարտեզ

Փոքր Խանչալի գյուղի բնակիչներն ունեն շատ հիմնախնդիրներ: Ամենակարևոր հիմնախնդիրներից մեկն էլ գյուղում մանկապարտեզի բացակայությունն է:

Գյուղում ապրում է 540 մարդ, նրանք հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ:Բնակիչները մի քանի հեկտարներով կարտոֆիլ են ցանում և ընտանի կենդանիներ պահում: Բնակիչների խոսքով՝ եթե գյուղում մանկապարտեզ լինի և երեխաները հաճախեն մանկապարտեզ, ապա իրենք կարող են հանգիստ իրենց գործերով զբաղվել: Մանկապարտեզը համարվում է կրթական համակարգի առաջին օղակը, որը երեխայի զարգացման գործում մեծ դերակատարություն ունի:

Բնակիչների խոսքով գյուղում աշխատատեղ չկա, երիտասարդները չունեն զբաղմունք, այդ պատճառով նրանք գյուղում ապագա չեն տեսնում և թողնում են իրենց տներն ու արտագաղթում այլ քաղաքներ: Բնակիչները կարծում են, որ մանկապարտեզը ինչ-որ չափով կլուծի միգրացիայի խնդիրը:

Մանրամասները լսեք մեր նյութում.

Անահիտ Զալալյան



Opinion, pooling and voting