Նինոծմինդա-Ախալքալաք ճանապարհի փլուզված հատվածի վերանորոգման աշխատանքները շարունակվում են։
Ճանապարհի փլուզման մասին NOR ռադիոկայանը հայտնել էր դեռևս մայիս- հունիսին։ Դրանից տևական ժամանակ անց վերանորոգում չէր իրականացվում և ճանապարհը դժգոհություն էր առաջացնում վարորդների մոտ։ Բացի այդ, այն օրեցոր դառնում էր ավելի վտանգավոր։
Վերանորոգման աշխատանքները շարունակվում են արդեն մեկ ամսից ավելի և դեռևս չեն ավարտվել։ NOR ռադիոկայանը հետևողական լինելով, այսօր էլ ֆիկսեց, որ այդ աշխատանքները շարունակվում են։ Վերանորոգման աշխատանքներն իրականացնում է «Ջավախավտոգզա» ընկերությունը։
Հիշեցնենք, որ Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի կողմից Նինոծմինդա- Ախալքալաք ճանապարհահատվածի վերականգնման համար էլեկտրոնային մրցույթ էր հայտարարվել, որի համար հատկացվել էր 19 038 910 լարի։ Մրցույթը շահել էր «Ճանապարհաշինական թիվ 1 վարչությունը» 14 749 992,92 լարիի չափով, իսկ վերանորոգման աշխատանքներն իրականացրել էր ենթակապալառու «Ջավախավտոգզա» ընկերությունը։