
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 1-ին պաշտոնական այցով ժամանել է Վրաստան։ Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Այցը տեղի է ունեցել վրացական կողմի հրավերով։
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին։ Այնուհետ Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են 2024 թվականի համագործակցության ծրագիրը։