Մեր նյութի հերոս՝ Վիկտոր Բադոյանը, ծնվել և ապրում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում։ Վիկտորը սովորում է Հեշտիայի թիվ 1 հանրային դպրոցի 11 -րդ դասարանում։
Դասերի հետ մեկտեղ Վիկտոր Բադոյանը իր ժամանակը տրամադրում է տեխնոլոգիաների հետ կապված սիրելի զբաղմունքին։ Վիկտորն իր գիտելիքներով թափոններին երկրորդ կյանք է տալիս։ Կենցաղային իրերը որոնք բոլորի համար ենթակա են թափելու նա օգտագործում է իր մտահաղացումների իրականացման համար։ Օրինակ՝ կոտրված խաղալիքի մարտկոցը վերածել է խոտհնձող սարքի, կամ չիփսի տուփը բարձրախոսի։
Տղային՝ մտահաղացումներն իրականություն դարձնելու հարցում աջակցում են երկու պապիկները, ով ինչով կարողանում է։
Վիկտորը ամեն ինչով է տարբերվում իր հասակակիցներից, նա նաև իր ազատ ժամանակը հատկացնում է երեխաների հետ զբաղվելուն։ «Ծաղրածու Ջոն» -ի խմբի անդամ է և մարմնավորում է ծաղրածու «Միմի» -ին, որտեղ մնջախաղի միջոցով երեխաներին ցույց է տալիս հումորային համարներ։
Մեր այն հարցին, թե որ ասպարեզում է տեսնում իր ապագան՝ Վիկտորը պատասխանեց․ «Ուզում եմ սովորել համակարգիչների և բջջային հեռախոսների վերանորոգման ոլորտում, որպեսզի հետագայում ունենամ իմ աշխատանքը»։
Վիկտորը դրական օրինակ է այն երիտասարդների համար, ովքեր բացի սմարտֆոններից այլ զբաղմունք չեն կարողանում գտնել։
Մանրամասները՝ տեսանյութում․
Կարդացեք նաև՝