Կարինե Օգանեսյանը Ախալքալաքի շրջանի Սուլդա գյուղից է: 19-ամյա Կարինեն նախնական կրթությունը ստացել է գյուղի դպրոցում, ապա ցանկանալով ստանալ բարձրագույն կրթություն ընդունվում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան։ Այժմ երկրորդ կուրսի ուսանողուհի է և միևնույն ժամանակ գերակտիվ երիտասարդ։
Նրա սոցիալական ցանցում հրապարակած նկարները, որ բարձրացել է Արարատ լեռան գագաթ, հետաքրքրեց մեզ և կապ հաստատեցինք Կարինեյի հետ։ Կարինեն սիրով պատասխանեց Nor ռադիոյի լսարանին հուզող հարցերին։ Կարինե Օգանեսյանը “ԹՌԻՉՔ” արշավախմբի հետ միասին օգոստոսի 27-ին նվաճեց 5137- մետր բարձրությամբ Արարատ լեռան գագաթը։
Մեր այն հարցին թե՞ արշվախումբը հմուտ լեռնագնացներ էին թե սկսնակներ, Կարինեն պատասխանեց,- «Թռիչք արշավական ակումբի հետ եմ գնացել, ամենապռոֆեսիոնալ, աջակցող թիմի » :
“Թռիչք” արշավախմբի անդամներից երեքը` հիմնադիր և ուղեկցող Աշոտը, Արմանն ու Տաթևը նույնպես ջավախցիներ են։
Նշենք որ խմբին բարձունքը նվաճել հաջողվել երկու օրում։ Արշավը սկսել են օգոստոսի 25֊ին և ավարտել 27֊ին։ 4200-ից մինչև գագաթ 5137-մետր բարձրանալը տևել է 6-7 ժամ։
Կարինեն վերջում հավելեց, որ լեռներ միանշանակ կշարունակի գնալ, բայց 5000+ լեռներ կբարձրանա երբ ֆիզիկապես ավելի պատրաստ լինի, և միայն նույն խմբի հետ։
Իսկ մեր վերջին հարցին թե աղջիկ լինելը դժվարացնեց հաղթահարել իր առաջ դրված խնդիրը, մեր զրուցակիցը պատասխանեց որ բացարձակ։