Սեպտեմբերի 1-ին ավարտվեց Սամեբա-Ժդանովական ճանապարհի ասֆալտապատումը, ճանապարհի ընդհանուր երկարությունը մոտ 3 կմ է։ Այժմ ընդհանում են բնակիչների բակեր տանող մի քանի մետր հատվածների ասֆալտապատման աշխատանքները։ Ինչպես նշեց Ժդանովական գյուղի ներկայացուցիչ Հովսեփ Անտանոսյանը՝ առաջիկայում ասֆալտը կգծանշվի։ Նշենք, որ կառուցվել են ջրահեռացման բետոնե համակարգեր, որոնք բնակիչների խնդրանքով միակողմանի են։ Ճանապարհի ողջ երկայնքով փոխվել են բոլոր հին կամուրջները և տեղադրվել են նորերը։ Նաև ասֆալտապատվել է դեպի Ժդանովական գյուղի եկեղեցու, մանկապարտեզի և արարողությունների ճանապարհները։
Հիշեցնենք՝ Սամեբա-Ժդանովական ճանապարհի վերականգնման աշխատանքները սկսվել էին 2024 թվականի ապրիլին, իսկ մրցույթը հայտարարվել էր 29.02.2023թ.։ Մրցույթում հաղթող էր ճանաչվել «Ջավախավտոգզա» ընկերությունը, իսկ ճանապարհի վերականգնման համար հատկացվել էր 2,306,298 լարի։ Միջոցների 95%-ը հատկացվել է պետական բյուջեից, 5%-ը՝ տեղական բյուջեից։
Սամեբա-Ժդանովական ճանապարհը Նինոծմինդայի մունիցիպալիտետի այն ճանապարհներից էր, որտեղ ասֆալտ չկար։ Այս ճանապարհը անհարմարավետություն էր ստեղծում բնակիչների՝ հատկապես վարորդների համար և հանգեցնում ավտոմեքենաների շարքից դուրս գալուն։ Բացի այդ, քանդված ճանապարհը խոչընդոտում էր գյուղական համայնքի կենտրոնի և Նինոծմինդա քաղաքի հետ լիարժեք կապի հաստատմանը։
Լուսանկարում բնակիչների բակեր տանող հատվածներում տարվող աշխատանքները։