Նինոծմինդայի բնակիչը NOR ռադիոկայանին տեղեկացրեց, որ Գոգոլի փողոցում ջրի արտահոսք է տեղի ունենում և ամենայն հավանականությամբ ջրագիծը վնասված է։
Այս մասին տեղեկություն իմանալու համար NOR ռադիոկայանը դիմեց Վրաստանի միացյալ ջրամատակարարման Նինոծմինդայի մասնաճյուղի ղեկավար Արկադի Կվատաշիձեին։
Ինչպես նշեց Արկադի Կվատաշիձեն` բնակիչները իրենց այդ մասին չեն դիմել և հնարավոր է, որ այդտեղ տարվում են աշխատանքներ և հավանական է, որ տարվող աշխատանքների արդյունքում վնասվել է ջրագիծը։ Նա նաև նշեց, որ կպարզեն վերոնշյալ խնդրի մասին։
Ավելի ուշ, NOR ռադիոկայանի լրագրողները այցելեցին վերոնշյալ փողոց և այնտեղ որտեղ արտահոսում է ջուրը, տարվող ոչ մի աշխատանք չնկատվեց և հայտնի չէ թե ինչու է արտահոսում ջուրը և որն է պատճառը։