Վրաստանում հայրը կալանավորվել է անչափահաս դստերը ստիպողաբար ամուսնացնելու համար

Վրաստանում հայրը կալանավորվել է անչափահաս դստերը ստիպողաբար ամուսնացնելու համար

Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով ստիպել է ամուսնանալ իր անչափահաս դստերը։ Այս մասին ասվում է Վրաստանի դատախազության հայտարարության մեջ։Քննությամբ պարզվել է, որ գենդերային խտրականության հիմքով և անհանդուրժողականության դրդապատճառով մեղադրյալն իր 17-ամյա դստերը իր կամքին հակառակ ստիպել է ամուսնանալ իր ընտրած տղամարդու հետ»,- ասված է հաղորդագրությունում։

Աղջիկը հրաժարվել է ենթարկվել։ Հարսանիքից խուսափելու համար նա փորձել է լքել երկիրը։

Դատախազությունը տղամարդուն մեղադրանք է առաջադրել Վրաստանի Քրեական օրենսգրքի 11-150-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով (ընտանիքի անդամի կողմից ամուսնության հարկադրանք, որը կատարվել է անչափահասի նկատմամբ): Այս հանցանքը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-ից 4 տարի ժամկետով։

Մեղադրող կողմը դատարանին միջնորդել է մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառել կալանավորումը։