Առաջիկա օրերին Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև և կայծակ, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Թբիլիսիում հիմնականում առանց տեղումների եղանակ է սպասվում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +33, +35 աստիճան։
Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +26, +28 աստիճան տաքություն։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցխա, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) սպասվում է կարճատև անձրև և կայծակ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ և քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +31, +33 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +22, +25 աստիճան։