Վրաստանի Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը հրապարակել է այն գործի մանրամասները, որի շրջանակում ձերբակալվել են Վրաստանում «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի դուստր ձեռնարկություն «Թելասի» էներգաբաշխիչ ընկերության տնօրեն Դեւի Կանդելակին եւ նախկին պետպաշտոնյաներ, այդ թվում՝ էներգետիկայի եւ ֆինանսների նախկին նախարար Ալեքսանդր Խետագուրին, արդարադատության եւ կրթության նախկին նախարար, Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Նիկա Գվարամիան:
Ձերբակալվածների թվում են նաեւ «Գութիձե, Դամենիա, Չանթլաձե սոլյուշն» աուդիտորական ընկերության հիմնադիրները, էկոնոմիկայի նախկին փոխնախարար Կախա Դամենիան եւ «Էլենդեֆ սերվիս» ընկերության հիմնադիր Գեորգի Նեմսիցֆեիձեն:Ըստ քննության վարկածի`«նտեր ՌԱՈ ԵԷՍ» ընկերության ներկայացուցիչ, Վրաստանում «Թելասի», «Մտկվայի էներգետիկա», «ԽրամիՀԷԿ 1» եւ «Խրամի ՀԷԿ 2» ընկերությունների սեփականատեր Վ. Միտյուշինը հարկային պայմանագրի ձեւակերպման վերաբերյալ բանակցություններ էր սկսել այն ժամանակվա էներգետիկայի նախարար (2012թ. ամառ) Ա. Խետագուրիի հետ, որի հետեւանքով վերը նշված կազմակեպություններում հարկային ստուգումներ չէին անցկացվել:
Ըստ հաղորդման` «Թելասիի» տնօրեն Դեւի Կանդելակին այն ժամանակվա էներգետիկայի նախարարին առաջարկել էր 1 միլիոն դոլար: Այնուհետեւ գործին միացել էր Նիկա Գվարամիան` նրան «օրինական տեսք» տալու համար, եւ նրա ընկեր Գեորգի Նեմսիցվերիձեի օգնությամբ սետղծվել էր ձեւական «Էլենդեֆ սերվիս» ընկերությունը: Դրա հաշվին էլ փոխանցվել էին գումարները:
Այնուհետեւ օգոստոսի 22-ին ձեւակեպվել էին այդ բոլոր ընկերությունների սպասարկման պաշտոնական կեղծ փաստաթղթերը: Ըստ քննության տվյալի` 2012թ. օգոստոսի 30-ին Նեմսիցվերիձեն գումարներ էր հանել կազմակերպության հաշիվներից եւ դրանք հանձնել Գվարամիային, հայտնում է «Նովոստի Գռուզիան»:
Ռուսական էներգետիկական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը հաստատել էր, որ Վրաստանում խորհրդատվական ընկերություն էր վարձել էներգետիկայի եւ հարկատվության տեղական բնագավառներում խորհրդատվության համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:NEWS.am