
Երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել է Թբիլիսի-Բաթում գնացքի երեկոյան մեկնումը։ Այս մասին հայտնում է Վրաստանի երկաթուղին։
«Հարգելի ուղևորներ, երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել է Թբիլիսի-Բաթումի երթը, որը նախատեսված էր 17:05-ին»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։
Պետական երկաթուղին խոստանում է վերադարձնել ուղևորներին տոմսերի գումարը։
Այլ ուղևորատար չվերթեր չեղարկվելու մասին չի հաղորդվում։
Այսօր ավելի վաղ Բաթումից ընթացող գնացքը Թբիլիսիի ծայրամասում մխրճվել է աշխատանքային հարթակի մեջ։ Հարթակի վրա գտնվող երկու մարդ զոհվել է. Նրանք Պետական երկաթուղու աշխատակիցներ էին և պլանային աշխատանքներ էին իրականացնում տեղում։
Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։