Մայրաքաղաքի օրը` <<Թբիլիսոբա>>-ն այս տարի կանցկացվի երկու օրով՝ հոկտեմբերի 5-ին և 6-ին Օրբելիանի հրապարակում և հարակից տարածքում, ինչպես նաև Ռիկե այգում, հաղորդում է BMG մեդիա հարթակը:
2018 թվականից Թբիլիսոբան անցկացվում է ամեն տարի հոկտեմբերի առաջին շաբաթավերջին, այլ ոչ թե ամսվա վերջին, ինչպես նախկինում ընդունված էր։
Միայն երկու անգամ՝ 2020 թվականին, քաղաքի օրվա տոնակատարությունը չեղարկվել է կորոնավիրուսային համաճարակի պատճառով, իսկ 2021 թվականին՝ Բաթումիում տեղի ունեցած ողբերգության պատճառով, որտեղ փլուզվել է բնակելի շենք։
Այս տարվա միջոցառումների արժեքը կկազմի 3,5 մլն լարի (մոտ 1,3 մլն դոլար), մինչդեռ անցած տարի քաղաքի իշխանությունները տոնակատարության համար հատկացրել էին 3,1 մլն լարի (մոտ 1,1 մլն դոլար):
«Թբիլիսոբա 2024»-ը համատեղելու է մշակութային, սպորտային և տարբեր ժամանցային միջոցառումներ, որոնք նախատեսված են բոլոր տարիքի այցելուների համար։