8 րոպե է տևում, որպեսզի լույսն Արեգակից հասնի Երկիր․ 10 ապշեցուցիչ փաստ Արեգակի մասին

8 րոպե է տևում, որպեսզի լույսն Արեգակից հասնի Երկիր․ 10 ապշեցուցիչ փաստ Արեգակի մասին

10 ապշեցուցիչ փաստ Արեգակի մասին.

Արեգակի ներսում կարող է տեղավորվել մեկ միլիոն Երկիր:

Արեգակն իր էվոլյուցիայի վերջում, ի վերջո, կկործանի Երկիրը:

Մի օր Արեգակը կվերածվի Երկրի չափերի:

Արեգակը պարունակում է Արեգակնային համակարգի զանգվածի 99.86%-ը, այսինքն` մոլորակները, դրանց արբանյակները, աստղակերպերը, գիսավորները և միջմոլորակային փոշին կազմում են այդ զանգվածի 1/700 մասը միայն:

Արեգակի և Երկրի միջև ընկած հեռավորությունը փոփոխվում է տարվա ընթացքում, ընդ որում՝ Երկիրն Արեգակին ամենամոտն է ձմռանը, իսկ ամենահեռուն՝ ամռանը:

4.5 միլիարդ տարեկան Արեգակը համարվում է միջին տարիքի աստղ:

Արեգակի կենտրոնում ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 15 միլիոն աստիճանի:

Արեգակն առաջացնում է արեգակնային քամի, որը հասնում է Երկիր և էապես ազդում է մեր մոլորակի վրա:

Ութ րոպե է տևում, որպեսզի լույսն Արեգակից հասնի Երկիր:

«Արեգակ» բառը հազարամյակներ առաջ ունեցել է Աստված, կյանք, լույս, տղամարդկային ուժ, պտղաբերություն և աչք խորհրդանիշերը:

Այս մասին ներկայացրել է ՀՀ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը, փոխանցում է 168.am-ը։