Նոր աղբամաններ ու աղբահանման մեքենա Նինոծմինդայի համար

Նոր աղբամաններ ու աղբահանման մեքենա Նինոծմինդայի համար

Նինոծմինդա քաղաքում տեղադրվել են նոր փոքր աղբամաններ։

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Նինոծմինդայի կոմունալ ծառայության ղեկավար Անդրանիկ Բդոյանը՝ փոքր աղբամանները տեղադրվում են քաղաքի այն վայրերում որտեղ դրա անհրաժեշտությունը կա։

Նրա խոսքով․ «Փոքր աղբամանները թվով 20-ն են, հիմնականում կփոխվեն ջարդված աղբամանները զբոսայգիներում, կտեղադրվեն կենտրոնական փողոցում խանութների դիմաց և ավտոկայանի տարածքում»։

Ավելացնենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետը ձեռք է բերել նաև նոր աղբահանման մեքենա։

Ինչպես նշեց Բդոյանը՝ տեխնիկան ստացել են, բայց դեռևես կոմունալ ծառայությանը հանձնած չէ, այն կայանված է քաղաքապետարանի տարածքում։

Ընթերցեք նաև՝