NOR ռադիոկայանը նախկինում տեղեկացրել էր, որ օգոստոս ամսվա սկզբին մեկնարկել էր Նինոծմինդայի հին անցակետից մինչև նոր անցակետ տանող մոտ 500 մ․ երկարությամբ ճանապարհի վերանորոգման աշխատանքները։
Ամբողջովին հիմքից փորվել և հանվել էր ճանապարհի քանդված շերտը։
Հետևողական լինելով նկատեցինք, որ երեկ՝ սեպտեմբերի 3 -ին վերոնշյալ ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են։
NOR -ը նախկինում անդրադարձել էր, որ ապամոնտաժվել է Նինոծմինդա – Բավրա միջպետական նշանակության ճանապարհի վրացական կողմում գտնվող հին մասնաշենքը: Ապամոնտաժման աշխատանքներն իրակացվել էր Վրաստանի եկամուտների ծառայության պատվերով: Մրցույթը շահել էր შპს ”როდა” ընկերությունը:
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբեր ամսվա տվյալներով NOR ռադիոկայանը անդրադրաձել էր, որ Օրլովկա գյուղից մինչեւ անցակետ տանող Վրաստան-Հայաստան միջպետական նշանակության ճանապարհը վերանորոգվել է։ Պատվիրատուն Վրաստանի ճանապարհային դեպարտամենտն էր, իսկ աշխատանքներն իրականացնում էր Ջավախավտոգզա ընկերությունը:
Կարդացեք նաև՝