Զինծառայող է մահացել

Զինծառայող է մահացել

Վրաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ մահացել է պաշտպանության ուժերի արևմտյան հրամանատարության 2-րդ հետևակային բրիգադի զինծառայող, կապրալ Զուրաբ Փիսենկոն։

Հայտարարության մեջ կարդում ենք, որ կապրալը վիրավորվել է պարտականությունները կատարելիս, ստացել այրվածքներ, Վրաստանում մատուցված բժշկական ծառայություններից հետո տեղափոխվել է Թուրքիայի մասնագիտացված կլինիկա։

«Չնայած բարձրակարգ բժշկական ծառայությունների մատուցմանը, նրան փրկել չի հաջողվել»,- ասված է հաղորդագրությունում։

Պաշտպանության նախարարությունը խորը ցավ է հայտնում կապրալ Զուրաբ Փիսենկոյի մահվան կապակցությամբ։

Հիշեցնենք. նախարարությունը զինծառայողի վիրավորման մասին առաջին հայտարարությունը հրապարակել է օգոստոսի 8-ին: aliq.ge