Պտտվող լուրերն այն մասին, որ Կարծախ և Սուլդա գյուղերի տարածքում արջը հարձակվել է մարդու վրա չեն համապատասխանում իրականությանը։
Սեպտեմբերի 3-ին NOR ռադիոյի թիմը բարձրացավ Լևանա լիճ և երբ հետդարձի ճանապարհին հասան Ախալքալաք, նրանց փոխանցվեց տեղեկություն այն մասին թե իբր Կարծախ և Սուլդա գյուղերի տարածքում արջը հարձակվել է Սուլդայի բնակչի վրա, տեսանյութը սկսել են տարածվել Ախալքալաքի բնակիչների շրջանում։ Կադրերում երևում է արյունոտ վնասվածքներով տղամարդ, ում դեմքին հավանաբար արջի թաթի հարվածից ստացված խորը վերքեր են և նրան հիվանդանոցում առաջին բուժօգնություն են ցուցաբերվում։ Նշենք որ բժիշկը խոսում է թուրքերեն լեզվով։
Ջավախքի Պահպանվող տարածքների գործակալության տնօրեն Թամազ Կարապետյանը նշեց է, որ դեպքը լսելուն պես զանգահարել են ՆԳՆ, զանգահարել են նաև Սուլդա գյուղի ներկայացուցչին, որտեղից ասել են, որ նման բան չկա։ Ամենայն հավանականությամբ, դա տեղի է ունեցել Թուրքիայում, մեզ հետ զրույցում նշեց Կարապետյանը և հավելեց որ չճշտված տեղեկություններին պետք չէ հավատալ: