Քանի որ մեր մունիցիպալիտետը գյուղատնեսությամբ և անասնապահությամբ զբաղվող շրջան է, անասունների անկումը զգալի նյութական վնաս է հասցնում բնակիչներին։
Երկու օրվա ընթացքում անկման այդպիսի մի քանի դեպք գրանցվել է Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղում։ Թե որն է կովերի անկման պատճառը և ինչ քայլեր պետք է ձեռանրկել դրա դեմ առնելու համար, այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք անասնաբույժ Արթուր Մղդեսյանի հետ:
«Հնարավոր պատճառը տզի խայթոցն է, որի մոտավոր ախտանիշները հետևյալն են՝ կովը արոտից վերադառնալուն պես կաթ չի տալիս, ջերմությունը բարձրանում է, չի սնվում և այլն։ Երկրորդ օրը արդեն ստամոքսը ու երիկամները դադարում են աշխատել և կենդանին արդեն երրորդ օրը սատկում է։ Այսպիսի դեպքերում կենդանու միսը ուտել չի թույլատրվում։ Նշեմ, որ կովերի անկման պատճառների մասին, առանց լաբորատոր ստուգումների հստակ ոչինչ ասել չենք կարող։ Արյունը վերցրել են արդեն և ուղարկել Թբիլիսի հետազոտության համար»,- նշեց Մղդեսյանը։
Թե ինչ միջոցներ ձեռնարկել նման ախտանիշներ նկատելու դեպքում, մանրամասնում է անասնաբույժը․
Ընթերցեք նաև՝