Ոչ վրացական դպրոցների տնօրենների և ուսուցիչների զարգացման ծրագիր

Ոչ վրացական դպրոցների տնօրենների և ուսուցիչների զարգացման ծրագիր

Մայիսի 2-ին Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցում անցկացվեց հանդիպում մունիցիպալիտետի դպրոցների տնօրենների, մանկավարժների և կրթիչների հետ:

“Դպրոցների ուսուցիչների և տնօրենների պրոֆեսիոնալ զարգացման” նախագծի նպատակն է ուսուցիչների վերապատրաստման միջոցով աշակերտների առաջադիմության բարձրացումը բնական և ճշգրիտ գիտությունների բնագավառում:
2016-2019թթ. ծրագրի շրջանակներում կվերապատրաստվեն հանրային դպրոցների տնօրենները և շուրջ 18 300 ուսուցիչներ, որոնք դասավանդում են քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, անգլերեն և աշխարհագրություն 7-12-րդ դասարաններում: Թրենինգը հաջողությամբ ավարտելու դեպքում ուսուցիչները կստանան վկայականներ:

140 մլն ամերիկյան դոլար արժողությամբ նախագծի շրջանակներում, որը հաստատվել է 2013թ. ԱՄՆ կառավարության ՛՛Հազարամյակի մարտահրավերներ՛՛ կորպորացիայի և Վրաստանի կառավարության միջև 2016թ. հունվարին մեկնարկել է “Դպրոցների ուսուցիչների և տնօրենների պրոֆեսիոնալ զարգացման” նախագիծը:

Նախագծի մանրամասների մասին զրուցեցինք նախագծի ազգային փոքրամասնությունների մասով ղեկավար Գիորգի Ամարիանիի հետ.


Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting