
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում մաքսավորները ուղևորից առգրավել են մինչև 10 կգ չհայտարարագրված բնական մազ։ Այս մասին հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։
Մաքսանենգ ապրանքը հայտնաբերվել է Վրաստանի քաղաքացու մոտ։ Նրա պայուսակում եղել են «բնական մազերի» տասնյակ փաթեթներ։
Չհայտարարագրված ապրանքների մաքսային արժեքը կազմել է 24,3 հազար լարի։
Գործը փոխանցվել է քննչական մարմիններին։