Բրդի լվացման բարդ գոծընթացը Ջավախքում

Բրդի լվացման բարդ գոծընթացը Ջավախքում

Ջավախքի ավանդական մշակույթում բուրդը խաղում է կարևոր դեր, քանի որ Ջավախքը անասնապահական շրջան է, ոչխարներից ստացված բուրդը հիմնականաում վերամշակվում է որպես անկողնու պարագա:

Ոչխարների խուզը կատարվում է հիմնականում գարնանը: Եթե նրբագեղ և կիսանրբագեղ ոչխարները խուզվում են տարվա մեջ մեկ անգամ` գարնանը, ապա կոպտաբուրդ և կիսակոպտաբուրդ ոչխարները՝ գարնանը և աշնանը։ Ներկա տեխնիկայի զարգացման դարաշրջանում խուզն հիմնականում մեքենայացված է, բայց հին ժամանակներում ու թերևս Ջավախքում այն իրականացվում է հատուկ մկրատի միջոցով, որից հետո բրդին տալիս են նոր կյանք :

Ջավախքի ավանդական մշակույթում խուզից հետո առաջին լվացումը շատ կարևոր քայլ է, որն իրականացվում է հաճախ հոսող գետերում կամ աղբյուրներում։ Բրդի հոսող ջրով լվացումը ապահովում է այնպիսի մաքրություն, որը դժվար է հասնել այլ մեթոդներով։ Բացի այդ, այն նպաստում է բրդի երկարաժամկետ որակին և օգտագործմանը։

Դեռ չլվացած բուրդը նախ չբխում են, որպեսզի այն ջուրը մտցնելուց առաջ մաքուր լինի, ապա այն լվանում են գետում: Գետում լվանալուց քարի վրա փայտերով երկար «ծեծում» են բուրդը, որպեսզի բուրդը ավելի լավ մաքրվի: Բուրդը լավ լվանալուց հետո դուրս են բերում գետից և թողնում, որ քամվի։ Հետո այն նորից սկսում են չբխել, այնքան որ բուրդը լավ փափուկ լինի։ Այնուհետև չորացնում են և չորանալուն հետո անցնում «միթել» կարելու գործընթացին։

Խուզի և լվացման գործընթացի լուսանկարները վերցված են համացանցից:

Այս գործընթացը կատարելուց հետո բուրդը պատրաստ է օգտագործման համար՝ ապահովելով գեղեցիկ և հարմարավետ անկողնային պարագաներ, որոնք բնական տաքություն և նրբություն են ապահովում, ինչպես նաև մեր նախնիները փոխանցում են որ բուրդը շատ առողջարար է:

Բրդյա անկողնային պարագաները՝ երկար ու ձիգ ձմռան ցրտից պաշտպանելուց լավագույն միջոցն են և ըստ այդմ էլ տարին մեկ անգամ պարտադիր անցնում է լվացման և կրկին վերամշակման փուլ:

Բուրդը վերամշակվում է հատուկ տեխնոլոգիայով, որի ժամանակ բուրդը ազատվում է փոշուց և ավելորդ մասնիկներից ինչպես նաև դառնում է նուրբ, թեթև և ծավալուն։

Այս ավանդական գործընթացները ապահովում են բրդի բարձր որակը և ստեղծում գեղեցիկ, հարմարավետ և մշակութային արժեք ունեցող արտադրանքներ, որոնք արտացոլում են Ջավախքի պատմությունը և մշակույթը: