“Առաջ դեպի նոր հնարավորություններ ” կենտրոնը Ախալքալաքում գործում է արդեն երեք տարի և գործունեության ամբողջ ընթացքում եղել է կանանց կողքին։
Այդ տարիներին մոտ 130 շահառու են ունեցել, որտեղից 35-ից ավելին իրենց ունեցած խնդիրներին լուծում են տվել կենտրոնի աջակցությամբ։ Թիրախային և խոցելի խումբը հիմնականում միայնակ մայրերն են։ Կենտրոնը բացվել և գործում է Արևմուտքի ֆինանսական աջակցությամբ։
Կենտրոնի տնօրեն Լյոլյա Ռայիսյանը նշեց, որ այդ ոլորտում է արդեն տաս տարուց ավել և Եվրոպայի աջակցությունը շատ կարևոր քայլ է, որի օգնությամբ իրենք հնարավոր են դարձրել օգնել կանանց և՛ դրամաշնորհներ շահելու և՛ նոր բիզնես սկսելու հարցում։